Համբերության բաժակը լցվում է

Համբերության բաժակը լցվում է
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիան այնքան թեժ է եղել, որ ցուցարարներն ու ոստիկաններն իրար հետ մրցել են, թե ով ում ավելի թունդ կհայհոյի: Գազազած բազմությանը դժվար է եղել զսպել: Կրքերը փորձել է հանդարտեցնել Լեւոն Զուրաբյանը: Մի բան պարզ է, որ քաղբանտարկյալների թեման արդեն լցրել է մարդկանց համբերության բաժակը, եւ իշխանությունը ստիպված է լինելու որոշակի հետեւություններ անել: