Լրատվամիջոցների ղեկավարները պահանջում են

Լրատվամիջոցների ղեկավարները պահանջում են
«Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ: Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը»,- ասված է լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությունում, որը ստորագրել էին 13 անձ: Հայտարարության վերջում խմբագիրներն ավելացրին նաեւ «Նիկոլին՝ ազատություն» պահանջը: