Նոր սեպտիկ հոր ԿԲԿ-ում

Նոր սեպտիկ հոր ԿԲԿ-ում
Կապանի  բժշկական  կենտրոնը  նոր սեպտիկ  հոր  ունի։ Անվտանգության ցանկապատ, մակերեսային ջրերից պաշտպանվելու  համար  հողապատնեշ, հատակի  անջրաթափանց  շերտ, 2-5 մ  խորությամբ փոս. մասնագիտական  տերմիններով  սրանք   սեպտիկ  հորի  պարամետրերն  են։ Կապանի  բժշկական  կենտրոնում 15  տարի  առաջ  ծննդատան  մերձակայքում  հոր  էր  կառուցվել։ Նորի   անհրաժեշտությունը  վաղուց  էր  հասունացել։



Պետական բյուջեից  համայնքայինին տրամադրված  բնապահպանական  վճարներից  3 մլն դրամ,  ավագանու որոշմամբ,  նպատակաուղղվել  է  կենսաբանական թափոնների  թաղման  փոսի  կառուցմանը։  Շահագործման  ընթացքում  հորը ախտահանվելու  է, քլորակիր է լցվելու  թափոնների  վրա։ Մոտավոր  հաշվարկներով, նորակառույցը կծառայի  15  տարի։  ՖՊԶ  ընկերությունն   արդեն  ավարտել է աշխատանքը։  Նախկին  հորը գտնվում է նորի  հարեւանությամբ եւ շինարարության  ընթացքում  ծածկվել է  բավականին  մեծ  ծավալով  հողաշերտով։