Նախագահին առաջարկել է քնել իր հետ

Նախագահին առաջարկել է քնել իր հետ
Գերմանացի հեռուստահաղորդավարուհի եւ հրապարակախոս Շառլոտա Ռոշեն, որն ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ ատոմային էներգիայի գործածման, Գերմանիայի նախագահին առաջարկել է քնել իր հետ, եթե նա հրաժարվի ստորագրել կառավարության կողմից ընդունված օրենքը 17 ատոմակայանների գործարկման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Հաղորդավարուհու խոսքով` ինքն արդեն քննարկել է այս հարցը իր ամուսնու հետ, եւ վերջինս կողմ է արտահայտվել կնոջ նախաձեռնությանը: Այժմ, ինչպես նշել է Շառլոտան, մնում է միայն Գերմանիայի առաջին տիկնոջ` 37-ամյա Բետինի Վուլֆի համաձայնությունը ստանալ:



Հրապարակախոսն առավել հայտնի է դարձել 2008 թվականին լույս տեսած իր «Թաց տեղեր» վեպով, որտեղ Շառլոտան մանրամասնորեն նկարագրել է իր սեռական հարաբերությունները տարբեր տղամարդկանց հետ: Գերմանիայի նախագահի աշխատակազմից դեռեւս չեն արձագանքել հաղորդավարուհու առաջարկի վերաբերյալ: Նշենք, որ ատոմակայանների գործածման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության օրենքը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիրների շրջանում: