Մաղթում է բոլորիս իր պես հայերեն իմանալ

Մաղթում է բոլորիս իր պես հայերեն իմանալ
Երեկ ԱԺ-ում էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն «Լեզվի մասին» հայտնի օրինագծի քննարկումն այդպես էլ չկայացավ: Այն կկայանա այսօր: Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկում պահանջ էր ներկայացվել, որ կրթության եւ գիտության նախարարը պետք է հայկական կրթություն ստացած լինի: Երեկ խորհրդարանում հանդիպելով Արմեն Աշոտյանին, ով, ինչպես հայտնի է, մինչեւ 8-րդ դասարան սովորել է ռուսական դպրոցում, հարց ուղղեցինք, թե ինչ է պատրաստվում անել այդ առթիվ, պատրաստվո՞ւմ է հայերեն սովորել, թե՞ հրաժարական կտա: «Մաղթում եմ նաեւ Ձեզ հայերենի այն իմացությունը, որ ունեմ ես եւ իմ ընկերները»,- «համեստաբար» հայտարարեց Աշոտյանը: