30-50 երեխայի է բռնաբարել

30-50 երեխայի է բռնաբարել
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է նախադպրոցական կրթահամալիրում աշխատող 27-ամյա Սթիվեն Լոուրիին, որը մեղադրվում է մի քանի տասնյակ երեխաների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեջ: Իր սեռական արկածները երեխաների «խնամակալը» տեսանկարահանել է եւ տարածել մյուս երկրներում: Սթիվեն Լոուրին ծառայություններ մատուցելու առաջարկներ է տարածել համացանցում, իսկ 2007 թվականի փետրվարից անցել է մանուկների խնամակալի աշխատանքի:



Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնում է, որ 27-ամյա տղամարդը բազմաթիվ բռնաբարություններ է իրագործել, որոնց հստակ թիվը դեռեւս պարզված չէ: Խոսքը գնում է 30-50 երեխաների մասին, որոնցից ամենամեծը ընդամենը 4 տարեկան է եղել: Ամստերդամի գլխավոր դատախազ Գերման Բոլխարը հրապարակել է մեղադրյալի լուսանկարը, որպեսզի նրա գործողությունների արդյունքում տուժած երեխաների ծնողները կարողանան ճանաչել նրան: Սթիվեն Լոուրիին հնարավոր է եղել հայտնաբերել ԱՄՆ ոստիկանության շնորհիվ, որոնք հետաքննել եւ պարզել են, որ պեդոֆիլների համար նախատեսված մանկական պոռնոգրաֆիան պատրաստված է Նիդեռլանդներում: