Ռադիոկայանը պատրաստ է հաշտություն կնքել նախկին քաղաքապետի հետ

Ռադիոկայանը պատրաստ է հաշտություն կնքել նախկին քաղաքապետի հետ
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հաշտվել է «Эхо Москвы» ռադիոկայանի հետ, որի դեմ հայցադիմում էր ներկայացրել դատարան: Այսօր Լուժկովի փաստաբանը դատարանին է ներկայացրել հաշտության մասին պայմանագիրը, որում նշված է, որ ռադիոկայանը պատրաստ է եթերում հերքել իր տարածած տեղեկատվությունը, եթե Լուժկովը հրաժարվի հայցապահանջից: Դատարանը, սակայն, չի ճանաչել հաշտության պայմանագիրը, քանի որ սույն գործով որպես պատասխանող հանդես է գալիս ոչ միայն «Эхо Москвы»  ռադիոկայանը, այլեւ «Твой день» թերթն ու «Life News» կայքը:


Խնդիրն այն է, որ պայմանագրով ոչ ճշգրիտ է համարվում վիճարկվող տեղեկատվությունը, սակայն դատարանը դեռեւս որոշում չի կայացրել դրա վերաբերյալ, ուստի հաշտության պայմանագիրը կարող է հակասել հետագայում կայացվելիք որոշմանը: Ի դեպ, ի տարբերություն ռադիոկայանի, «Твой день» թերթն ու «Life News» կայքը պատրաստ չեն հերքել տարածած տեղեկատվությունը, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել դրա վերաբերյալ: Նշենք, որ Յուրի Լուժկովը դատարան էր դիմել դեռեւս իր պաշտոնավարման ժամանակ՝ 2010 թվականի սեպտեմբերին, երբ վերոնշյալ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Մոսկվայում մեղուների վերականգման համար երկու անգամ ավելի գումար է ծախսվել, քան սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: