Պայթյուն թուրքական մզկիթում

Պայթյուն թուրքական մզկիթում
Թուրքիայի արեւելյան Բանդիրմա շրջանի մզկիթներից մեկում պայթել է ջեռուցման կաթսան, որի արդյունքում, նախնական տվյալներով, մահացել է մեկ մարդ: Վնասվածքներ են ստացել պայթյունի պահին մզկիթում գտնվող մարդկանցից 12-ը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասվածքներ ստացած երկու քաղաքացիների վիճակը բժիշկները ծանր են գնահատում: