Կատուն «կանչել է» ոստիկաններին

Կատուն «կանչել է» ոստիկաններին
«The Daily Mirror»-ը տեղեկացնում է, որ Ջինջեր անունով կատուն քնել է այն սեղանի վրա, որտեղ դրված է եղել հեռախոսը, եւ պատահաբար հավաքել է ոստիկանության ստորաբաժանման հեռախոսահամարը: Ոստիկանները, խիստ անհանգստացած կեսգիշերային կանչից, շտապել են համապատասխան հասցեով: Նրանց դիմավորել է կիսաքնած տանտերը եւ ասել, որ իրենց օգնություն պետք չէ: Ոստիկաններն այնուամենայնիվ զննել են տունը եւ գտել սեղանի վրա քնած կատվին: