Քոչարյանի որդին «Հայռուսգազարդի» ղեկավա՞ր

Քոչարյանի որդին «Հայռուսգազարդի» ղեկավա՞ր




Ըստ REGNUM գործակալության աղբյուրի, «Հայռուսգազարտի» տնօրեն Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում այս ընկերության ղեկավար  կարող է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը: REGNUM-ի թղթակիցը դիմել է «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին` այս լուրը մեկնաբանելու խնդրանքով: Սեդրակյանը նախընտրել է ոչ հերքել, ոչ էլ հաստատել այն:  «Այս պահին «Հայռուսգազարտի» ղեկավարն է Կարեն Կարապետյանը, իսկ ձեր տեղեկությունները ես չեմ կարող մեկնաբանել»,-ասել է «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղարը: