Կանխեք կնոջ դավաճանությունը հավատարմության հաբով

Կանխեք կնոջ դավաճանությունը հավատարմության հաբով
Իտալացի գիտնականները բացահայտում են արել, որը կհետաքրքրի շատերին. այսուհետ տղամարդիկ կարող են կարգավորել իրենց կանանց սեռական հավատարմությունը: Ֆլորենցիայի համալսարանի մասնագետները այնպիսի հաբեր են արտադրել, որոնք կանխում են կանանց կողմից դավաճանության դեպքերը: Հավատարմության հաբի ստեղծման համար աշխատող խմբի ղեկավար Ջուզեպպե Ռայոննին լրագրողներին պատմել է, որ այս դեղամիջոցն ազդում է միայն կանանց վրա, այն ներգործում է կնոջ հորմոնների վրա, ինչն էլ նրան զերծ է պահում սիրային արկածներից: Իտալացիների ստեղծած հաբը կոչվում է «Female fidelity» («Կանացի հավատարմություն»), որի բաղադրությունը կազմում են տեստոտերոնն ու նեյրոստիմուլյատորի ոչ մեծ քանակությունը: