Աշխատանքից ազատվել է մշակույթի վարչության պետը

Աշխատանքից ազատվել է մշակույթի վարչության պետը
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շարունակում է կադրային փոփոխություններ անել. նա աշխատանքից ազատել է մշակույթի վարչության պետին՝ Էլեոնորա Թումանյանին, որին Գագիկ Բեգլարյանն էր բերել Կենտրոն թաղապետարանից:



Նրա փոխարեն դեռ նշանակում չի արվել, սակայն քաղաքապետարանում ասում են, որ ետ են բերում նախկին պետին՝ 2005-2010 թթ. մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանին: Մոտ օրերս հավանաբար կազատեն նաեւ սպորտի բաժնի պետին՝ Գեւորգ Ենգիբարյանին: Իսկ քաղաքապետի՝ սպորտի գծով խորհրդական Գոռ Վարդանյանը, որը հասարակությանը հայտնի էր որպես կարատեիստ, սերիալների դերասան, մեկ շաբաթ առաջ է աշխատանքից ազատվել: