Հայաստանում կա 44 մլն դրամ աշխատավարձ

Հայաստանում կա 44 մլն դրամ աշխատավարձ
Մեր՝ հունվարի 29-ի համարում կարդալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցը՝ «Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է», վրդովված մեզ էր զանգահարել Քաջարանի մի բնակիչ, ով աշխատում է կոմբինատում:



Նա պնդում էր, որ տնօրենը ճիշտ չի ասել, որ կոմբինատում աշխատողների հիմնական մասը ստանում է 100-150 հազար դրամ, քիչ չեն նաեւ 40-60 հազար դրամ աշխատավարձ ստացողները, եւ եթե կոմբինատի տնօրենի ամսական 44 մլն եւ իր մերձավորների նույնքան բարձր աշխատավարձերը չլինեին, ապա միջին աշխատավարձը երբեք չէր կարող 237 հազար դրամ ստացվել: «Թող իր աշխատավարձի չափը նշեր, ինչո՞ւ է պարծենում մեզ տվածով, որ գրոշներ են եւ ապրելու համար բավարար չեն»,- ասում էր քաղաքացին: