ՀԺԱՄ-ն առել է ընտրությունների հոտը

ՀԺԱՄ-ն առել է ընտրությունների հոտը
Տարիներ առաջ Սեյրան Ավագյանը ստեղծեց ՀԺԱՄ կուսակցությունը, որը փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու լոզունգներով էր հանդես գալիս: Հետո Սեյրան Ավագյանին նշանակեցին Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, եւ նա կուսակցությունը հանձնեց Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշին: Երեկ այս կուսակցությունը, հավանաբար ընտրությունների հոտը զգալով, կրկին կենդանության նշաններ է ցույց տվել՝ պաստառներ ու հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, որ 2011թ. փետրվարի 15-ից սկսում են միջոցառումների շարք, որոնց նպատակը  «հասարակության մեջ ապագայի նկատմամբ  դրական սպասումներ առաջացնելն է», իսկ մեր ապագայի նպատակներն անպայման «հավակնոտ» են լինելու: