Հիմա դժգո՞հ եք, թե՞ դժգոհ չեք

Հիմա դժգո՞հ եք, թե՞ դժգոհ չեք
Մեր՝ փետրվարի 11-ի համարում գրել էինք, որ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նամակ է հղել ՀՀ նախագահին, որտեղ քննադատել է երկրի տնտեսական վիճակն ու խնդրել, որ վարչապետն առաջիկա երկու տարում ոչ մի որոշում չկայացնի՝ բիզնեսի գործերին չմիջամտի:



Երեկ «Գրանդ հոլդինգից» մեզ գրել են, որ «Հրանտ Վարդանյանը ՀՀ նախագահին որեւէ նամակ չի գրել, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»: Մենք ճշտեցինք, որ ոչ միայն Հրանտ Վարդանյանը, այլեւ մի քանի գործարարներ եւս վարչապետից ու կառավարությունից դժգոհություններ ունեն եւ իրենց բողոքները հայտնել ու հասցրել են Սերժ Սարգսյանին: Սակայն նրանց բոլորին փորձում են համոզել, որ սխալվում են, եւ ամեն ինչ անում են այդ դժգոհությունները խեղդելու համար. ինչպես տեսնում ենք՝ «Գրանդ հոլդինգի» պարագայում դա ստացվել է: Չնայած Հրանտ Վարդանյանն իր դժգոհությունների մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, անգամ մեր թերթին տված հարցազրույցում է այդ մասին խոսել: