Ժողովրդի համբերության բաժակը լցվել է

Ժողովրդի համբերության բաժակը լցվել է
Գարնան երրորդ օրն էլ խաղաղ չանցավ: Քաղտեխնոլոգները բուռն ու ակտիվ գործողություններ են կանխագուշակում: Իսկ իշխանությունը գործի է դնում իր ավանդական զինանոցը՝ ոստիկաններ, բռնություն, ահ ու սարսափի մթնոլորտ: Մի բան պարզ է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ նա այլեւս այնպես չի վախենում բռնությունից, ինչպես, ասենք, մի 10 տարի առաջ: Մարդիկ ինչ-որ ռուբիկոն են անցել, եւ դա անգամ անզեն աչքով է նկատելի: