Հրդեհ Վանաձորում

Հրդեհ Վանաձորում
Երեկ, ժամը 12։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Մաշտոցի 36 հասցեում։ Մինչ հրշեջների ժամանելը հարեւաններին հաջողվել է մարել բնակարանում բռնկված հրդեհը: Բարեբախտաբար, հրդեհից այրվել է ընդամենը մի քանի ներքնակ։



Մեր տեղեկություններով՝ հրդեհի պահին տանը եղել է 2008 թ. ծնված Ռոմա Գրիգորյանը։ Մեզ հետաքրքրում էր՝ հրդեհի պահին երեքամյա երեխան տանը մենա՞կ է եղել, թե՞ ոչ: Լոռու մարզի փրկարարական ծառայությունից տեղեկացանք, որ նրանց ժամանման պահին երեխան արդեն մոր հետ հարեւանի տանն է եղել։ Օրեր առաջ Վանաձորում հրդեհի նման մի դեպք ողբերգական ավարտ էր ունեցել՝ երկու մանկահասակ երեխաները մահացել էին: