Բահրեյնում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները

Բահրեյնում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները
Բահրեյնի Անվտանգության ուժերը ձերբակալել են ընդդիմության 6 առաջնորդների։ Ձերբակալվածների շարքում է Իբրահիմ Շարիֆը՝ սուննի մահմեդականների «Վաադ» քաղաքական միության ղեկավարը, հաղորդում է Ալ-Ջազիրան։ Մնացած ձերբակալվածները շիա մահմեդականներ են։ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից Ալ-Ջազիրայի թղթակիցը հայտնել է, որ գիշերը ձերբակալվել են նաեւ ընդդիմության շարքային անդամներ։ Ցույցերի ցրման ժամանակ (ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ) սպանվել է մի քանի մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավոր են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքական բարեփոխումներ պահանջող ընդդիմության ներկայացուցիչները փորձում են առաջիկա գործողությունների ծրագիր մշակել։



Բահրեյնում արտակարգ իրավիճակ է հայտարարված, մայրքաղաքում պարետային ժամ է մտցվել։ Արաբական Միացյալ Էմիրություններից 500 ոստիկաններ եւ 1000 զինծառայողներ Սաուդյան Արաբայից եկել են Բահրեյն՝ տեղական ոստիկաններին օգնելու։ Թագավորը օտարերկրացիներին երկիր է հրավիրվել, երբ պարզ է դարձել, որ սեփական ուժերը չեն բավականացնի։



Ավելի վաղ հաղորդվել է, որ ցուցարարների մեծ մասը շիա մահմեդականներ են, որոնք կազմում են երկրի բնակչության մեծ մասը։ Նրանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ թագավորության բոլոր ղեկավար պաշտոնները սուննիներն են զբաղեցնում։ Ընդդիմությունը իշխանություններից պահանջում է վերանայել տնտեսական քաղաքականությունը եւ քաղաքացիներին ավելի մեծ քաղաքական ազատություն տալ։ Բահրեյնում դժգոհությունները սկսվել են փետրվարի 14-ին։ Այս ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումների ժամանակ մահացել է ավելի քան 10 մարդ։



Top-news.am