Ռուսաստանից Թուրքիա` առանց վիզայի

Ռուսաստանից Թուրքիա` առանց վիզայի
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վերացվել է վիզային ռեժիմը 30-օրյա այցելությունների համար: Համաձայնությունը գրավոր արձանագրվել է մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում: Կողմերը փոխանակվել են վիզային ռեժիմը վերացնելու մասին արձանագրություններով: Համաձայնագիրը գործելու է այս տարվա ապրիլի 17-ից: