Ահաբեկչուհի՞ է ուղարկվել Մոսկվա

Ահաբեկչուհի՞ է ուղարկվել Մոսկվա
Ինգուշեթիայի արտաքին գործերի նախարարն իր մոսկովյան գործընկերներին նամակ է ուղարկել, որով զգուշացրել է, որ ահաբեկչություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ուղարկվել մահապարտ Մալիկա Թուրազովան:



24-ամյա կնոջ տունը մշտական հսկողության տակ է վերցված եղել, եւ անվտանգության ուժերը հայտնաբերել են, որ նա անհետացել է մարտի 11-ին: Մինչ այդ նրա բնակարանից հայտնաբերվել են վահաբական գրականություն եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու ինստրուկցիաներ: Մալիկա Թուրազովայի ամուսինն ու եղբայրը սպանվել են 2005 թվականին՝ հատուկ օպերացիա իրականացնելիս: Ինգուշեթիայի արտգործնախարարը ենթադրում է, որ Մալիկան վրեժ լուծելու նպատակով կարող է ահաբեկչություն իրականացնել: Իսկ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ենթադրում է, որ Մալիկան ազգությամբ ոչ թե ինգուշ է, այլ չեչեն, քանի որ ծնվել է Չեչենական Հանրապետության Բամուտ գյուղում: