Ամուսնալուծվելու են՝ նախագահ դառնալու համար

Ամուսնալուծվելու են՝ նախագահ դառնալու համար
Գվատեմալայի նախագահ Ավարո դե Կոլոմն ու նրա կինը՝ Սանդրա Տորս դե Կոլոմը, ամուսնալուծվելու որոշում են կայացրել, որպեսզի երկրի առաջին տիկինը կարողանա առաջադրվել որպես նախագահի թեկնածու:



Նման քայլի ամուսինները ստիպված են դիմել երկրում գործող Սահմանադրության պատճառով, որը թույլ չի տալիս նախագահի ընտանիքի անդամներին առաջադրվել որպես նախագահի թեկնածու:  Գվատեմալայի ընդդիմադիր ուժերն անազնիվ են համարում նախագահի նման քայլը՝ նշելով, որ այսպիսով Ավարո դե Կոլոմը փորձում է շրջանցել օրենքի պահանջը: Նշենք, որ առաջին տիկնոջը որպես նախագահի թեկնածու գրանցելու որոշումը պետք է կայացնի երկրի Սահմանադրական դատարանը: