Իսկական կինո

Իսկական կինո
«Խնդրում եմ չանհանգստանալ» - Եթե փորձենք սահմանել տիպիկ իտալական կինոն, ապա երեւի թե դրա լավագույն օրինակը հենց այս առաջարկած ֆիլմը լինի, որի բեմադիչը Դինո Ռիզին է, իսկ «սթարինգն» ընկած է Վիտորիո Գասմանի հոգնատանջ ուսերին: Այն, թերեւս, կարող է տեղ գրավել երեւակայական «տիպիկ իտալական ֆիլմերի լավագույն թոփ-տասնյակում»:



Ընդ որում՝ այն նկարահանվել է 1990-ին, իսկ դրանից մի կարճ ժամանակ անց սնանկացավ ու դադարեց իր գործունեությունն իտալական կինոինդուստրիայի արսենալը` «Չինեչիտա»-ն, ինչի արդյունքում էլ մենք այլեւս չենք տեսնում այն իտալական կինոն, ինչին սովոր էինք անցած դարի 60-80-ականների վերջը: Մի փոքր էլ ֆիլմի մասին. այս անգամ Գասմանի կինոհերոսը հոգեբուժարանից դուրս եկած տարեց, արտաքին աշխարհի նորմերը մերժող ու իր ներաշխարհով ապրող մարդ է, ով միակ սփոփանքը գտնում է թոռնուհու մեջ: Մնացածը կիմանաք դիտելիս, ավելի ճիշտ` ֆիլմը վայելելիս:



http://kinobaza.tv/film/31358/ Прошу_не_беспокоиться_1990#online



«101 Ռեյկյավիկ» - Սա բավական «փախած» ֆիլմ է, ինչը դժվար չէր ենթադրել իսլանդացիների, նորվեգների ու ֆրանսիացիների համատեղ արած աշխատանքից. ֆիլմի հեղինակները մեկ անգամ եւս հիշեցնում են, որ սիրել իրար կարող են բոլորը՝ անկախ ազգակցական հարաբերություններից, սեռից, տարիքից, հղիության աստիճանից եւ այլն, ընդ որում` խոսքն իհարկե չի գնում պլատոնիկ սիրո մասին:



Ավանդապաշտներին խորհուրդ չենք տալիս դիտել այս ֆիլմը, թող զուր տեղը չնյարդայնանան ու մեզ էլ չմեղադրեն «սխալ խորհուրդների մեջ», սակայն նրանց, ում հետաքրքրում են «կյանքի շրջված կողմերն» ու «գավառային» եվրոպական կինոն, այս ֆիլմը կարող է իմացաբանական առումով ուշագրավ լինել:



http://kinobaza.tv/film/265215/101 Рейкьявик 2000#online