Ազգային գրադարանի տնօրենի հարցը լուծվել է

Ազգային գրադարանի տնօրենի հարցը լուծվել է
Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Ազգային գրադարանի տնօրենի հարցը կարծես հանգուցալուծվեց. երեկ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Զարգարյանը՝ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի «Գրադարանային գործ եւ տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչը:



Ինչ վերաբերում է արդեն նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանին, ապա մեր աղբյուրներն ասում են, որ նրա կուսակից ընկերները՝ դաշնակցականները, փորձել են միջնորդել նրա համար եւ հատուկ խնդրել են Սերժ Սարգսյանին, ով հրաժարվել է պահել նրան նախկին պաշտոնում, բայց խոստացել է անպայման այլ աշխատանք առաջարկել: