Իրավիճակը հիմնովին փոխելու են

Իրավիճակը հիմնովին փոխելու են
«Ես ոչխար չեմ. արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն օրերս հանդիպել են, որպեսզի քննարկենիրենց հետագա անելիքները: Այս քաղաքացիական նախաձեռնությունը սկսվել է «Facebook» սոցիալական ցանցում: Ակտիվ երիտասարդներիցբաղկացած մի խումբ պահանջում է մարդկանց ոչխարի տեղ չդնել, ներկայիս նվաստացուցիչ երթեւեկության փոխարեն ապահովելարժանապատիվ տրանսպորտ:



«Հրապարակի» հետ զրույցում նախաձեռնության ակտիվիստներից Անի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք քննարկել են, թե ինչպես ենկազմակերպելու աշխատանքը, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի: «Ինչպես արդեն նախատեսել էինք, մեր նախաձեռնությանանդամները բաժանվեցին 3 խմբի:



Առաջինն էքսպերտների խումբն է. նրանք պետք է ուսումնասիրեն տրանսպորտի հետ կապվածմիջազգային փորձը, խնդիրները, զարգացման փուլերը: Երկրորդ խումբը պետք է մոնիտորինգ իրականացնի մեր տրանսպորտի իրավիճակիհետ կապված, իսկ երրորդը պետք է անցկացնի ակցիաներ ու մեդիայի հետ կապ պաշտպանի»:



Նախաձեռնության մասնակիցներն արդեննամակ են ուղարկել կապի եւ տրանսպորտի նախարարին, որտեղ խնդրել են իրենց տեղյակ պահել, թե ինչ բարեփոխումներ ենիրականացվել, եւ ինչ է նախատեսվում առաջիկայում:



Վերջերս լրատվամիջոցներից մեկը քաղաքապետին հարց էր ուղղել, թե երբ են երթուղայինները փոխարինվելու ավտոբուսներով: ԿարենԿարապետյանը պատասխանել էր, թե այս տարվա սեպտեմբերին Չինաստանից 200 ավտոբուս կներկրեն, եւ երթեւեկման գինն էլ չիթանկանա:



Անին ասում է, որ «Facebook» սոցիալական ցանցում միանգամից երեք տարբեր խմբեր զբաղվելիս են եղել տրանսպորտիխնդիրներով: Այժմ այդ երեքը միացել են եւ միասնական էջ բացել «Facebook»-ում:  «Այստեղ կարծես կարծիքների ակցիա տեղի ունեցավ,քանի որ շատ մարդիկ են միացել, ու նոր կարծիքներ են առաջացել, նաեւ քաղաքացիների առաջարկներն են ավելացել: Եվ քանի որնախաձեռնությունն իրոք ամբողջովին ձեւավորվել է, արդեն ճիշտ ժամանակն է ակցիաներն անցկացնելու, քաղաքացիներից շատհետաքրքիր գաղափարներ ենք ստացել, եւս մեկ անգամ կհավաքվենք խմբի անդամներով, որպեսզի որոշենք, թե առաջին ակցիան կոնկրետորն է լինելու»:



Անին ասում է, որ պետք է հիմնովին իրավիճակը փոխեն, որպեսզի իրոք արժանապատիվ տրանսպորտ ունենանք: «Այո, մենք դաիրատեսական ենք համարում, քանի որ այս երկրում փոփոխություններ մտցնողը ոչ միայն գերատեսչություններն են, նախարարները կամչինովնիկները, այլ նաեւ մենք՝ երիտասարդներս»,- կարծում է նա:



Նախաձեռնության անդամները կոչ են անում այն քաղաքացիներին, ովքերդեռ չեն միացել իրենց, տրանսպորտից օգտվելուց առաջ հիշել, որ իրենց արժանապատիվ տրանսպորտ է պետք:



Նատաշա Հարությունյան