Գիտությունը՝ կյանքից կտրված ոլորտ

Գիտությունը՝ կյանքից կտրված ոլորտ
Ժամանակին Երեւանի պետական համալսարանի՝ մայր բուհի «հարցերը լուծած» Ռադիկ Մարտիրոսյանը, երեկ երկրորդ անգամ, հինգ տարով դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Դատելով նախորդ 5 տարվա գործունեությունից, կարելի է կանխատեսել, որ գիտությունը մեզանում կշարունակի մնալ տնտեսությունից, արտադրությունից, կյանքից կտրված ոլորտ, որտեղ հավաքված գիտնականներին գայթակղողը կլինեն միայն աշխատավարձն ու նպաստի նմանվող հավելավճարը: