Զենք` ի նշան եղբայրական անանձնական սիրո

Զենք` ի նշան եղբայրական անանձնական սիրո
Ինչպիսի եղբայրական սեր ու գորով կա այս նկարում. ՀՀ վարչապետը անվանական զենք է նվիրում ՀՀ գլխավոր դատախազին՝ ի նշան մտերմության, բարեկամության, անանձնական սիրո: Այս ջերմ հարաբերությունների պարագայում կարծում եք՝ ինչպե՞ս են համագործակցում նրանք: Պատկերացնո՞ւմ եք՝ կառավարության ղեկավարն անգամ աննշան ցանկություն հայտնի, եւ գլխավոր դատախազը զլանա դա կատարել: Իսկ դատախազության կոլեգիայի դահլիճի բեմում ողջ ուժային սերուցքն է: Նստած են հետեւյալ հերթականությամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արդարադատության նախարար Հրայր Թովմասյան, ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԱԾ նախագահ Գորիկ Հակոբյան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով եւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան: