Նոր ժամանակներ` նոր կարգախոսներ

Նոր ժամանակներ` նոր կարգախոսներ
«Նոր քաղբանտարկյալներ Հայաստանում», «Յոթի գործ՝ մաս 2-րդ», «Ես չեմ վստահում ոստիկանին»՝ ահա նոր ժամանակների կարգախոսները: Նորից բողոքի ակցիաներ դատարանի մոտ, նորից հայտարարություններ ու ուղերձներ միջազգային կառույցներին: Ոչ մի կերպ չի ստացվում քաղաքակիրթ երկրի իմիջի մեջ մտնելը՝ անգամ եթե իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսում են, եւ դեմոկրատիայի արտաքին «ֆասադն» ապահովված է: