Ընդդիմությունը գնում է իշխանության ճամփով

Ընդդիմությունը գնում է իշխանության ճամփով
Հայ հեղափոխական դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը, որ հրաժարվում են Սերժ Սարգսյանի հետ մասնակցել Անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին, կոշտ արձագանքի արժանացավ ՀՅԴ Բյուրոյի կողմից: Իսկ օրերս Հայաստանում տեղի ունեցած ՀՅԴ նորընտիր բյուրոյի առաջին լիագումար նիստի ժամանակ քննարկելով այս խնդիրը, Բյուրոն նամակ է հղել իր ամերիկյան թեւին՝ հրահանգելով մասնակցել ճաշկերույթին:



Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում առանձնապես մտահոգված չեն այս կառույցի պահվածքով, քանի որ ծայրահեղ դեպքում կլուծարեն այն եւ նորը կձեւավորեն. այս կուսակցությունն ավելի շատ իր շարքերից հեռացված անդամներ ունի, քան առկա:



Հետաքրքիր է նաեւ, որ, 2005-ից սկսած, ԱՄՆ իշխանությունները մուտքի թույլտվություն չեն տալիս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ՀՅԴ-ում այս փաստը եւ վերջին դեպքերը բացատրում են ամերիկյան մեծ քաղաքականությամբ: