Հայտնի երգչուհուն ցանկացել են սպանել

Հայտնի երգչուհուն ցանկացել են սպանել
Ռուսական հայտնի «Город 312» ռոք խմբի մենակատար Սվետլանա Նազարենկոն մի կերպ է փրկվել կատաղած երկրպագուհուց, որը ցանկացել է սպանել նրան: Խումբը համերգային շրջագայության է մեկնել Եկատերինբուրգ: Սվետլանայի խոսքով՝ անծանոթ երկրպագուհին փորձել է մկրատով ծակոտել իրեն: Միջադեպը տեղի է ունեցել կրկեսում՝ խմբի ելույթի ժամանակ: «Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ կատարվեց, շրջվեցի եւ տեսա, որ աղջկան դուրս են բերում: Նա ուզում էր մկրատը վիզս մտցնել: Այնպես որ, կրկեսն անվտանգ հրապարակ չէ»,- պատմել է Սվետլանա Նազարենկոն: