Առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու
Երեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Նախօրեին սկսվել էր քաղաքապետի ընտրությունների թեկնածուների առաջադրումը: Միքայելյանն արդեն թիվ 25 ԸԸՀ է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ առաջադրվել է նաեւ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նշենք, որ քաղաքապետի ընտրությունները Հրազդանում կայանալու են փետրվարի 12-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 13-ն է: