Առայժմ ուրվագծվող առաջին դաշինքը

Առայժմ ուրվագծվող առաջին դաշինքը
«Այն ուժերը, որոնք գործում են նույն գաղափարախոսությամբ՝ ազատական-ժողովրդավարական, որոնցից մեկն էլ ձեր նշած «Ժառանգությունն» է, մեզ հետ ունեն շատ ջերմ եւ սերտ համագործակցություն տարբեր հարցերի շուրջ:… Մեր մասնակցության, համագործակցության ձեւերը պարզ կլինեն ընտրությունների մոտ ժամանակներում»,-երեկ հայտարարել է «Ազատ դեմոկրատների» անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ ըստ էության չհերքելով «Ժառանգության» հետ համատեղ հանդես գալու հավանականությունը: ԱԴ-«Ժառանգություն» համագործակցությունն առայժմ ուրվագծվող առաջին դաշինքն է: