Թումանյանով մաքրվեցին

Թումանյանով մաքրվեցին
Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան հետ կապված պատմությունը, թվում է, գրեթե ավարտված է: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնեց այդ տունը տան սեփականատեր վրացուց, որը պատրաստվում էր այն վաճառել, եւ տրամադրեց Լեւոն Անանյանին՝ որպես ՀԳՄ նախագահի: Իսկ հետագայում տունը կհանձնվի վրացահայ համայնքին: Ու չնայած Թումանյանի տան հետ կապված աղմուկն առաջինը բարձրացրել է նրա թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, սակայն, մեր տեղեկություններով, նա այս գործարքին չի մասնակցել:



Մեզ հետ հեռախոսազրույցում տիկին Իրման ասաց, որ ինքը որեւէ կապ չունի այդ ամենի հետ եւ չէր ցանկանա, որ ինչ-որ մարդիկ «Թումանյանի անվան տակ մաքրվեն»: Երբ մենք հետաքրքրվեցինք՝ տիկին Սաֆրազբեկյանն արդյո՞ք նկատի ունի այն, որ այս պատմությունը քաղաքականացվեց, եւ ընտրությունների շեմին որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ փորձեցին դիվիդենտներ շահել այս ամենից, նա հաստատեց մեր ասածը, սակայն կտրականապես հրաժարվեց խոսել այդ մասին: