Ինչպես են Երեւանում նշելու թատրոնի միջազգային օրը

Ինչպես են Երեւանում նշելու թատրոնի միջազգային օրը
Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: «էպսիդոն» թատերախումբն այդ օրվա հետ կապված կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ օրն ավելի տոնական դարձնելու համար:



- Միջոցառումները կսկվեն ժամը 16:30-ից  Վերնիսաժի տարածքում, որտեղ միջոցառման մասնակիցները թատերական զգեստավորմամբ

տոնի կվերածեն տարածքը:



- 17:00-ին Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց 16/1) տեղի կունենա հանդիպում-զրույց թատրոնի շուրջ, կներկայացվի «Էպսիդոն»

թատերախումբը և կցուցադրվի «Վոյցեկ» մյուզիքլի մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմ:



- 19:00-ին Crossroad Lounge Bar-Club-ում տեղի կունենա թատերական դիմակահանդես, ինչպես նաև փոքրիկ թատերականացված միջոցառում:

Մուտքը ցանկալի է թատերական հագուստով: Միջոցառման ընթացքում տեղի կունենան խաղեր, մրցույթներ: