Հետընտրական «Ֆեյսբուք»-3

Հետընտրական «Ֆեյսբուք»-3
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը շարունակում է մնալ քաղաքականապես ակտիվ: Օգտատերերից շատերի գրառումները վերաբերում են մայիսի 6-ի ընտրություններին եւ դրան հաջորդած իրադարձություններին: Ներկայացնենք գրառումներից մի քանիսը:



Կարեն Մեժլումյան. «Կարդացի միասնական շտաբի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ, որտեղ խոսք էր գնում նաեւ կոնկրետ խախտումների մասին: Ընտրակաշառքի մասին որեւէ խոսք չի գնում: Կեցցե՛ն անկաշառ ընտրությունները...»:



Լիզա Ճաղարյան. «Ով որ իր տանը նստած կամ իր կուսակցության կաբինետում փռված, կամ մինի ակցիաներ անելուց հետո իրեն ազգի հերոս երեւակայելով, ուռած-փքված կմեղադրի Կոնգրեսին անվճռականության համար` Սերժիկի փչած փուչիկներից է: Գրում եմ եւ ստորագրում` ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ»:



Արմեն Աշոտյան. «Պարզ քաղաքական ճշմարտություն: Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը եւ de facto, եւ de jure ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները»: Մնացածը հռետորականություն է եւ սեփական էլեկտորատին ստեղծված իրավիճակը «հրամցնելու» փորձ:



Հրանտ Տեր-Աբրահամյան. «Կարծում եմ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Կոնգրեսի հիմնական հենարանը եղել են եւ կլինեն անկուսակցական համակիրները եւ անդամները: Նրանց գնալուց եւ գալուց էլ կախված է Կոնգրեսի ապագան: Իսկ կուսակցությունների գնալ-գալը նախեւառաջ լրատվամիջոցային իրականություն է՝ անսպառ նյութ իմաստուն վերլուծիզմների համար: Կուսակցություններից ով մնում է, ապրե՛ք, ով գնում է՝ շնորհակալություն, բարի ճանապարհ եւ մինչ նոր հանդիպումներ ուղիղ եթերում: Խեղճ ժառանգներից խլված Քոքոբելյանի մանդատն էլ ձեզ փեշքեշ: Չէ, բայց լուրջ, որեւէ մեկն իրո՞ք հավատում է, որ կուսակցությունների լքումն ինչ-որ բան փոխում է «իրական իրականության» մեջ: Կարո՞ղ ա իրենք միայն մեր շնորհիվ չէին մնում «քաղաքական ուժ»: Դե ուրեմն իրոք բարի ճանապարհ, հարգելիներս»:



Դավիթ Սանասարյան. «Քոչարյանական դեբիլիկներ, Զարուհի Փոստանջյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ ճաքեր մի ման եկեք, Զառան եղել եւ մնում է «Ժառանգության» առաջամարտիկներից մեկը...»: