Կորեացի խորհրդարանականները Հայաստանում են

Կորեացի խորհրդարանականները Հայաստանում են
Մայիսի 14-16-ը Երեւանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:






ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:



Մայիսի 15-ին  խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:



Այցի ընթացքում Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաեւ Մատենադարան: