«Ֆեյսբուքում» 5 լրատվամիջոցներ անդրադարձել է 165 ընտրատեղամասում տեղ գտած ընտրախախտումներին

«Ֆեյսբուքում» 5 լրատվամիջոցներ անդրադարձել է 165 ընտրատեղամասում տեղ գտած ընտրախախտումներին
Ներկայացնելով 2012 խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքները «Region» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց, որ «Ֆեյսբուքում» ակտիվ են եղել եղել մի շարք լրատվամիջոցներ.  1in.am-ի էջում արձագանքվել է (Like, Share, Comment) 480 նյութ, և միայն 45-ն է մնացել անարձագանք: Իսկ news.am-ում տեղ են գտած 340 նյութ-ից, անարձագանք են մնացել  ընդամենը 8-ը: Tert.am-ում եղել են ընդհանուր առմամբ  542 նյութ, որոնցից 210-ը չեն արձագանքվել:  Այս պատճառով tert.am-ը հայտնվել է վերջին տեղում: Դիտարկումների արդյունքում հայտնի է դարձել, որ  «Ֆեյսբուքում»  ուսումնասիրված 5  լրատվամիջոցները մայիսի 6-ին անդրադարձել են  մոտավորապես 165 ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումներին: