Եվրոպական ֆուտբոլը ՀՀ քաղաքացու կյանքից կարեւո՞ր

Եվրոպական ֆուտբոլը ՀՀ քաղաքացու կյանքից կարեւո՞ր
Ողջ հայ հանրությունը սգում եւ դատապարտում է ՀՀԿ-ական պատգամավոր Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժանորեն ծեծված, այնուհետ հիվանդանոցում մահացած մայոր Վահե Ավետյանի մահը, սակայն Սերժ Սարգսյանն այդպես էլ չարձագանքեց, չդատապարտեց կատարվածը եւ չցավակցեց Ավետյանների ընտանիքին: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից փորձեցինք պարզել՝ կարձագանքի՞ նախագահը կատարվածին, թե՞ ոչ, սակայն նա ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին: Փոխարենը երեկ մենք նախագահականից լուսանկարներ ստացանք եւ հաղորդագրություն, որ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչին, ապա «Օլիմպիյսկի» մարզադաշտում դիտել «Եվրո-2012»-ի փակման արարողությունը: