Wi-Fi տեխնոլոգիան եւ կրթության որակը

Wi-Fi տեխնոլոգիան եւ կրթության որակը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համակարգչային լսարան եւ Wi-Fi հանգույցներ է ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում:



«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով:  «Home-Zone Turbo» փաթեթով գործող եւս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Գիտակրթական միջազգային կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաեւ մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:



Բարձրագույն կրթական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաեւ համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին՝ իրենց ուսանողների եւ դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցը: Այսպես, օրինակ, գերարագ Wi-Fi կապը թույլ կտա դիտել հանրահայտ դասախոսների՝ արտասահմանում կարդացված դասախոսությունները, ինչպես նաեւ շփվել արտասահմանցի ուսանողների եւ գործընկերների հետ` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:



«Մեր ցանկությունն է Հայաստանի բուհերը տեսնել աշխարհի համալսարանների հետ հավասար քայլելիս: Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց: Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Անկյունների ստեղծման շնորհիվ բուհերի ֆակուլտետների միջեւ եւ արտաքին աշխարհի հետ հնարավոր է դառնում ապահովել անխափան եւ արագ կապ: Wi-Fi անկյունները թույլ կտան տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին օգտվել ցանցի ընձեռած լայն հնարավորություններից: