ՀՀ բուհեր է ընդունվել 12 108 դիմորդ

ՀՀ բուհեր է ընդունվել 12 108 դիմորդ
Հրապարակվել են ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 հաղթող, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները: