Վարդան Ղուկասյանը հրաժարական տվեց

Վարդան Ղուկասյանը հրաժարական տվեց
Այս պահին Գյումրիում տեղի  է ունենում Հայաստանի հանրապետական կուսակցության` ՀՀԿ-ի Շիրակի մարզի տեղական կառույցի նիստը, որը համակարգում եւ վարում է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվելկ կառույցի ղեկավարի պաշտոնից եւ կուսակցությունը կառույցի նոր ղեկավար կընտրի: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀԿ-ական իշխանությունը Ղուկասյանին արգելել է մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրության` թեկնածություն առաջադրել, ինչին ի պատասխան Գյումրիի երկարամյա քաղաքապետը (քաղաքապետ է 1999 թվականից, ՀՀԿ-ական` 2006-ից) ի նշան դժգոհության հրաժարական է տվել: