Վարդան Ղուկասյանի փոխարեն Սահակ Մինասյանը

Վարդան Ղուկասյանի փոխարեն Սահակ Մինասյանը
Տեղեկացրել ենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից: Այդ պաշտոնում կուսակցությունն ընտրել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին: Մինասյանը հայտարարել է, որ  Գյումրու քաղաքապետ դառնալու կամ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն երբեւէ չի ունեցել, իսկ ահա քաղաքում ՀՀԿ-ի գործունեության մեջ շատ շուտով նոր շունչ եւ  որակ է զգացվելու: Ու թեեւ ընտրությունից անցել է մեկ օր, ՀՀԿ պաշտոնական կայքի համաձայն, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավարը  Վարդան Կոլյայի Ղուկասյանն է: