Արամ Զ. Սարգսյանը հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում

Արամ Զ. Սարգսյանը հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում
Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը մեկնել էր սեպտեմբերի 22-ին՝ Արտակ Զեյնալյանի հետ: ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե հասարակական սեկտորի, թե Պետդեպի պաշտոնյաների հետ: Մեր հարցին՝ կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, Արամ Սարգսյանն ասաց, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված լինում, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում. ժամանակը ցույց կտա: Անկախ նրանից` կդնի իր թեկնածությունն Արամ Սարգսյանը, թե ոչ, նա կդառնա այդ ընտրություններում արեւմտյան առանցքը կոնսոլիդացնող կարեւոր ներկայացուցիչներից մեկը, որի կենտրոնում, որոշ գնահատականներով, կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը: