Հովիկ Աբրահամյանը պարտավոր է զանգել Վարդան Օսկանյանին

Հովիկ Աբրահամյանը պարտավոր է զանգել Վարդան Օսկանյանին
Վարդան Օսկանյանը, երեկ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ գլխավոր դատախազը, ասել է. «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ ինչ-որ նպատակով էիք հրավիրել: Չեմ ցանկանում այժմ այդ մասին խոսել: Մենք պետք է առանձին խոսենք: Սպասում եմ Ձեր զանգին: Դուք պետք է ինձ զանգահարեք: Պարտավոր եք: Ես պետք է գամ Ձեզ մոտ զրուցելու, որովհետեւ Դուք այն օրը...»: Եվ միտքը  կիսատ է թողել: Երբ մեր լրագրողն այս մասին պարզաբանում է խնդրել Օսկանյանից, վերջինս հորդորել է հարցեր չտալ՝ դա իրեն ու Աբրահամյանին է վերաբերում: