Օսկանյանը վիրավորված է Ծառուկյանի բացակայության փաստից

Օսկանյանը վիրավորված է Ծառուկյանի բացակայության փաստից
Վարդան Օսկանյանը երեկ «վճռական մենակ» էր, հասկանալիորեն՝ բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Մինչեւ նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր: Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին «կողմ քվեարկողների» ցանկը. Արսենյանն ասում էր` այ, սա-սա-սա «կողմ» կքվեարկեն: Օսկանյանը լուռ էր:  Ըստ մեր աղբյուրների` նա վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստից, որովհետեւ հասկանում է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում իրեն կարող են եւ ձերբակալել, եւ միակ մարդը, ով կարող է դրան խոչընդոտել, անհրաժեշտ պահին իր կողքին չէ: