ԲՀԿ-ականները դատարկաձեռն չեն գնա Ստրասբուրգ

ԲՀԿ-ականները դատարկաձեռն չեն գնա Ստրասբուրգ
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի կողմից հաղորդագրություն է տարածվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետագա քայլերի և ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, և հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետևյալը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «երբևէ որևէ քայլ չի արվելու, որը կարող է ազդել մեր երկրի վարկի ու հեղինակության վրա, մեր ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսում»: Սակայն տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին մեր կողմից բաժանված Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին վերաբերվող նյութերը բաժանվելու են նաև ԵԽԽՎ պատգամավորներին բացառապես իրավական հարթության մեջ հարցը դիտարկելու նպատակով:



Հիշեցնում եմ, որ ԲՀԿ քաղխորհուրդը արդեն որակել է Օսկանյանի դեմ հարուցված գործն ու ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությունը որպես բացարձակապես անհիմն»,- ասված է հաղորդագրության մեջ: