Նախագիծը վերջապես ներկայացվեց

Նախագիծը վերջապես ներկայացվեց
 



Երեկ երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերջապես ԱԺ է ներկայացրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նպատակով որոշման նախագիծը, որը փաստորեն արդեն շրջանառության մեջ է դրվել: Այս մասին մեզ հայտնի է դարձել ՀԱԿ շրջանակներից: Դեռ երկու շաբաթ առաջ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ ՀԱԿ խմբակցությունը մեկ-երկու օր հետո հիշյալ նախագիծը կներկայացնի: