Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հասավ ՄԱԿ

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հասավ ՄԱԿ
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիեւը նամակ է հղել ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարին՝ կապված Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը:



Նամակում մասնավորաբար ասված է. «Հայաստանը ստեղծել է այսպես կոչված «Artsakh Air company» եւ մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանից իրականացնել թռիչքներ, այդ թվում ռազմական թռիչքներ: Նման փորձերը հստակորեն վկայում են միջազգային իրավունքի նկատմամբ արհամարհանքի դրսեւորման մասին, խոչընդոտում են խաղաղ գործընթացին եւ սաստկացնում են մտահոգությունը կապված տարածաշրջանում անվտանգության հետ»:

Նամակում Ադրբեջանը ՄԱԿ- ի անդամ երկրներին կոչ է անում ձեռնապահ մնալ Ստեփանակերտի օդանավակայանի եւ «Artsakh Air company» հետ ցանկացած համագործակցությունից: