«Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք չունի». Ա.Մարտիրոսյան

«Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք չունի». Ա.Մարտիրոսյան
«Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք չունի. Մինչ այդ հարկավոր է «Հանրապետություն», «Ազատ-դեմոկրատներ» կուսակցությունների, Կարապետ Ռուբինյանի, քաղաքապետի ընտրություներին առնչվող խնդիները լուծել»: Նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է հանդես գալ որպես միասնական թեկնածու, ապա նախ պետք է փորձի իր իսկ կուսակցության խորհրդարանական խմբակցության մեջ միասնություն ապահովել::



«ՀԱԿ-ը, այլեւս առաջվանը չէ: Ժամանակին, երբ ժառանգությունից մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե «Ժառանգությունը» այլեւս չկա: Նույն հարցն ուղղում եմ ՀԱԿ-ին՝ հիմա ի՞նչը չկա»,- նշել է նա: