Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններին մասնակցելու համար փող չունի

Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններին մասնակցելու համար փող չունի
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ` ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից: Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»:



Սակայն թերթին տեղեկություններ հասան, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը: Երբ այս մասին թերթը հարցրեց խոսնակին, ասաց, թե դեռ չի մեկնարկել այդ գործընթացը, բայց պնդեց, որ այդպես էլ անելու են: «Հրապարակ»-ի տեղեկություններով, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին