Հիվանդ զինվորը ՊՆ-ի անփութության պատճառով մահացել է (տեսանյութ)

Հիվանդ զինվորը ՊՆ-ի անփութության պատճառով մահացել է (տեսանյութ)
«Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ մի հատ տեսանյութ էր տարածվել, որտեղ պատմվում էր մի զինվորի մասին, ում մոտ ծառայության ժամանակ հայտնաբերվել էր արյան սուր հիվանդություն, որը հնարավոր էր բուժել միայն արտասահամանում ու ՊՆ-ը ծնողներին ասել էր, որը ամենաէժան տարբերակը գտնեն, իսկ իրենք կվճարեն գումարը, բայց հետո չէին վճարել, մինչև ղալմաղալ չէր ընկել...

Դե իմացեք, որ էդ զինվոր մահացել է Մոսկվայում ու բժիշկները ասել են, որ եթե գոնե մեկ ամիս առաջ բերած լինեին, հնարավոր կլիներ փրկել։ Այսինքն, եթե ՊՆ-ի համապատասխան վարչությունը (բաժինը, չսկսեր ինչ որ էկոնոմիաներ անել, եթե չասեմ մուխլյոժներ, ու ժամանակին գումարը հատկացներ՝ հնարավոր է, որ զինվորը կենդանի լիներ այսօր։

Ի դեպ, մեկ անգամ գրել էի, երբ նոր էր այս պատմությունը հայտնի դարձել, հիմա էլ կգրեմ։ Եթե զինվորին զորակոչել են բանակ, ապա ՊՆ-ը պատասխանատվություն է կրում նրա առողջության համար ևս, որովհետև եթե բուժկոմիսսիան նրան պիտանի է համարել զինծառայության համար, դա նշանակում է, որ այս երկու տարվա ընթացքում ի՜նչ էլ լինի, ՊՆ-ը պետք է հոգա նրա ծախսերը։

Ըստ այդմ, մեղավորները պետք է ոչ միայն գտնվեն, այլ պատժվեն օրենքի ողջ խստությամբ և ըստ երևույթին «Մահվան ելքով հանցավոր անփութության համար» հոդվածով»։





Կոնստանտին Տեր-Նաքալյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից